Վերջապես հայտնի դարձավ, թե ով է Քրիստինա Եղոյանի ամուսինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես արդեն հայտնել էինք, երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը երեկ ամուսնացել է։

Համացանցում տեսանյութեր են տարածվել պսակադրության արարողությունից և հարսանեկան խնջույքից:

Bravo.am-ի տեղեկություններով՝ Քրիստինայի ընտրյալը գործարար Սիմոն Խաչատրյանն է:

Նա սովորել է Թատերական ինստիտուտում, այժմ բնակվում է Մոսկվայում։

Զույգն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պսակադրվելուց հետո հարսանեկան խնջույքը կազմակերպել է ռեստորանային համալիրներից մեկում։

Երեկոն վարել է Սամվել Գրիգորյանը։

Հարսանեկան խնջույքին երգել են Նարե Գևորգյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Դուրգարյանը, իսկ Արամեն իր «Ты лучшая» ռուսերեն երգը կատարել է տորթի կտրման արարողության ժամանակ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*