Վшղվшնից սկսվпւմ է.. Մшրիшմ Փшշինյшնի գրшռпւմը

Լինեմ անկեղծ, Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Աշոտի՝ Արցախ առաջնագիծ մեկնելու փաստը ամենահուզականն ու ամենադժվարն ինքն է ընդունել: «Նույնիսկ չէի կարողանում ընկալել, թե ինչպես կարող եմ բաց թողնել եղբորս, իմ սրտի ամենակարևոր մասնիկին, բաց թողնել մի տեղ, որտեղից նա կարող էր երբեք չվերադառնալ: Չէի կարողանում ինձ մեջ ընդունել, ընկալել, հասկանալ: Բայց նաև սառնասրտորեն ընդունեցի, որ մեծ գործ ունեմ անելու, նախ՝ ինքս իմ մեջ, ինքս ինձ հետ:

Հիշեցի, որ վայրը, որտեղ նա մեկնում է, ինձ համար աշխարհի ամենաթանկ անկյունն է Արցախը: Հինգ տարեկանից բավարար ժամանակ էի անցկացրել Արցախում և հասցրել էի հասկանալ Արցախը՝ որպես մեր ամենաթանկ արժեք»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը: Նա նշել է, որ կյանքի ամենադժվար րոպեներից, ժամերից ու օրերից հետո, վերջապես ինքն իր մեջ բաց թողեց եղբորը հանուն Արցախի և ներդաշնակություն գտավ այն բոլոր հավանական սցենարների հետ, որ կարող էին կատարվել:

«Այսօր տեսնում եմ մարդկանց, ովքեր առանց որևէ դժվար որոշում կայացնելու, առանց իրենց սիրելիին հայրենիքին զիջելու պատրաստակամությամբ խոսում են, թե ինչքան են սիրում Արցախը, ու թե ինչքան տառապած ու տանջված են իրենք այսօր: Իհարկե, ես հավատում եմ այն անկեղծ սիրուն, որն իրենք տածում են դեպի Արցախը, դեպի մեր հայրենիքը, բայց սերը, ցանկացած սեր (սեր երեխայի, ամուսնու, քաղաքի, երկրի նկատմամբ), աննկարագրելի մեծ աշխատանք է պահանջում: Այդ աշխատանքը միայն խոսք չէ, բանաստեղծություն, կտավ կամ նկար չէ»,-համոզված է վարչապետի դուստրը: Ասում է՝ այդ աշխատանքը ազնվություն է, անկաշառություն է, պատրաստակամություն է, հոգատարություն է, արդարություն է, հանդուրժողականություն է, կարգապահություն է, անվախություն է, օրինապահություն է, վերջ ի վերջո զ հաբերություն է:

Նրա խոսքով՝ սա տառապանք չէ՛, սա տանջանք չէ՛: Նա վստահեցնում է, որ երազանքները ոչինչ չի կոտրել:
Ըստ Մարիամի՝ սա մի օր է, մեր մեջ ցավոտ աշխատանք տանելու, սովորելու, վերլուծելու, հասկանալու իսկ հետո գործելու, գործել այնպես ինչպես երբեք: Մենք վերգտնելու ենք մեր միասնակնությունը ու վճռականությունը:

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ վաղվանից դժվար ու ծանր աշխատանք ենք սկսելու, որ վերջապես հասնենք նրան, ինչի մասին որ երազում ենք: Ու ես վստահ եմ, մի գրամ էլ չեմ կասկածում որ մենք հասնելու ենք այդ անիրական թվացող երազանքին: Ես այդպես եմ անելու», — ընդգծել է Մարիամ Փաշինյանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*