Սիսիանի խանութում եծել են կին վաճառողուհուն, հափշտակվել են զգալի չափերով ոսկյա զարդեր

2021 թ. փետրվարի 17-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Սիսիան համայնքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող

հուշանվերների և ոսկյա զարդերի խանութ-սրահ և որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, վաճառողի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել խանութ-սրահում առկա զգալի չափերով ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Խանութ-սրահի աշխատակցուհին ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, դիմակ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, զննվել են խանութ-սրահում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*