Սենց բան մենակ Հшյաստանում կարա լինի, տեսեք, թե ՁՎԻ հшմար ինչ են անում իրшր Երևանի սուպեր մшրկետներից մեկում

Սենց բան մենակ Հшյաստանում կարա լինի, տեսեք, թե ՁՎԻ հшմար ինչ են անում իրшր Երևանի սուպեր մшրկետներից մեկում

Այսօր՝ Սուրբ Զատկի նախօրյակին մայրաքաղաքի մթերային խանութներում մարդկային մեծ կուտակումներ են: Հիմնական պատճառը խանութներում ձվի դեֆիցիտն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի խանութներում գրեթե անհնար է գտնել հավկիթներ:

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են մարդիկ իրար հրմշտում խանութներից մեկում՝ ձու գնելու համար: Նշենք, որ խանութներում ամեն գնորդի մեկ տուփից ավել չեն տալիս, որ բոլոր հաճախորդներին հասնի:

Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքի խանութներում ու սուպերմարկետներում առկա է ձվի դեֆիցիտ։ Նշենք, որ ավելի վաղ ձվի գինը շեշտակիորեն աճել էր՝ հասնելով մինչև 120 դրամի։  Վերջինների խոսքով՝ Զատկից առաջ հնարավոր չէ նույնիսկ թանկով ձու գնել, քանի որ ձու չկա։

Սպառվել են անգամ 1 հատը 220-230 դրամ արժեցող տուփով հավկիթները: Մինչդեռ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն օրեր առաջ վստահեցրել էր, որ ձվի գինը կիջնի՝ նշելով, որ տնտեսավարող սուբյեկտները մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն:

Ստորև ներկայացնում ենք նաև համացանցի օգտատերերի արձագանքը՝ ստեղծված իրավիճակին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*