Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել շտապ հայտարարությամբ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքով:

Այս մասին նա ասել է «Պոզներ» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես 10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ:

Ընտրություններին կմասնակցեմ կուսակցությունների դաշինքով։ Ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի 2 կուսակցություն», – նշել է նա:

Քոչարյանը, սակայն, չի հստակեցրել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հայտարարել էին, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*