ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենտրոնի բնակելի շենքերում տեսնեք, թե ինչ ավերածություններ են եղել երկրաշարժի հետևանքով

Sputnik Արմենիա-ն գրում է. Sputnik Արմենիայի տեսախցիկը երկրաշարժի հետևանքներ է արձանագրել Երևանի Պարոնյան փողոցի խորհրդային շրջանի հինգ հարկանի շենքերից մեկում։ Հայաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշ արժի հետևանքով Երևանի կենտրոնում գտնվող շենքերում խոշոր ճաքեր են առաջացել։

Ստորերկրյա ցնց ման հետևանքները Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է Երևանի Պարոնյան փողոցի խորհրդային շրջանի հինգհարկանի շենքերից մեկում։ Այստեղ բնակարաններում ճաքել են պատերը, երկրաշա րժի ժամանակ ընկել են պահարանների վրա դրված իրերը։ ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօրժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ

հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնց ման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշ արժը զգացվել է Երևան քաղաքում5-6 բալ ու ժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում 3-4 բալ ուժգնությամբ: Տեսանյութը ստորև՝

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*