ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրաշարժի Ժամանակ Megamall-Ում 20 Երեխայի Ծնողներ Փնտրվում Էին. Մանրամասներ

Երեկ ՀՀ-ում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի ժամանակ իր թույլ սեյսմակայությունը ցույց տվեց նաև Megamall առևտրի կենտրոնը:

Երևանում 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով ճագել են Megamall-ի առաստաղն ու առաջին հարկում գտնվող Yerevan city-ի հատակը:

Սակայն ամենազավեշտալին այն է, որ ուժգին երկրաշարժի ժամանակ iPress.am-ի թղթակցի փոխանցմամբ, շուրջ 20 ծնողներ թողել էին իրենց երեխաներին խաղասրահներում և դուրս վազել,

ավելին կանգնել են առևտրի կենտրոնի դիմաց և անվտանգության աշխատակիցներից հեգնանքով պահանջել իրենց երեխաներին:

Կարճ ժամանակահատվացում անվտանգության աշխատակիցները գտել են 20 երեխայի և վերադարձրել իրենց ծնողներին:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Տեգեր : Երկրաշարժ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*