Միհրանի ու Արփիի որդու քավորի ընտրությունը, 1-ամյակն ու ատամհատիկի արարողությունը և ընտրած մասնագիտությունը

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ մեր տեղեկություններով Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը իրենց որդու 1-ամյակի օրը մկրտելու են նրան: Ավելի ուշ զույգը հրապարակումներ արեց մկրտությունից՝ հաստատելով մեր տեղեկությունները։

Ծնողները փոքրիկ Ռոբերտին մկրտել են Էջմիածնի սուրբ Շողակաթ եկեղեցում, որտեղ նախընտրել էին նաև պսակադրվել:

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ փոքրիկի կնքահոր պարտականությունները ստանձնել է ձեռնարկատեր Գուրգեն Իսրայելյանը, որն Ամերիկայի Միացյալ Նահանգներից է:

Արարողությունից հետո նրանք խնջույք են կազմակերպել երևանյան ռեստորաններից մեկում: Փոքրիկ Ռոբերտը նաև մեծ տորթ ու տարոսիկներ է ունեցել: Խնջույքին երգել են Գրիշա Աղախանյանը, Էրիկ Կարապետյանը,

Արսեն Սաֆարյանը, Ալլա Լևոնյանը, Արփի Շահնուբարյանը: Նրանց հյուրերի թվում են եղել Արթուր Գրիգորյանը, Մանե Գրիգորյանը, Թելման Խաչատրյանը, Ավետ Բարսեղյանը և այլք։

Միհրանն ու Արփին կազմակերպել են նաև փոքրիկի ատամհատիկի արարողությունը: Ռոբերտն ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*