Մենք Քп Երեխшներին Կկտրшտենք Քп Աչքի Դիմшց Հшյ Տղшմшրդпւն Քпչшրյшնի Կпղմնшկիցներից մեկը Վшխեցրել է մшնրшմшսներ ․․․

Նախքան տեսանյութը դիտելը, ծանոթացեք օրվա լրահոսին ։ «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Բաղրամյան պողոտայում ընդդիմու­թյան կողմից կազմակերպված ցույ­ցերին մասնակցում է նաև Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքապե­տի հետ՝ հասկանալու, թե ինչ ելքեր է տեսնում երկիրն այս վիճակից դուրս հանելու հետ կապված:

Ի՞նչ ելք եք պատկերացնում, որպես­զի հանգուցալուծում լինի, և ընդդիմու­թյունը լքի Բաղրամյան պողոտան: Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի, և ժողովուրդն անցնի իր խաղաղ աշխատանքին: Ինչպե՛ս եք պատկերացնում, նորից ընտրություննե՞ր լինեն:

Չեմ կարծում, որ գործը կհասնի ընտրություններին: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում: Կարծում եմ՝ հրաժարական կտա: Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞, այդպես եք կարծում: Այո: Այսինքն՝ լինեն արտահերթ ընտրու­թյուններ: Այո, մեկ տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ: Իսկ մինչ այս, քանի որ իշխանու­թյունն էլ իր կողմից է հանրահավաքներ կազմակերպում, բախումների չի՞ գնա իշխանությունը կամ ընդդիմությունը:

Իհարկե չեն գնա: Հայ ազգը մեկը մյուսի դեմ դուրս չի գա: Իշխանությունն ասում է, որ այստեղ նախկիններն են հավաքված, հանրապետականները, «Դաշնակցությունը», որոնք ոչ թե ներկայացնում են ժողովր­դի մի մասի կարծիքը, այլ նրանք ընդա­մենը փորձում են նորից վերադառնալ իշխանության, նրանք ընդամենը աթո­ռակռիվ են անում: Նախկինները մեր երկիրը կառուցել են, 30 տարի պահել են որպես լավ, ստաբիլ երկիր: Նախկին ասվածն ան­համատեղելի է, որովհետև այն ժողո­վուրդը, որն էստեղ կանգնած է, նրանք իրենց լուման ունեն երկրի կայացման գործում: Այնպես որ, կարծում եմ՝ այս մեկնաբանությունները սխալ են:

Իսկ իշխանությունն էլ ասում է, որ 30 տարի նախկին իշխանությունը թալանել է, կոռուպցիա է տեղի ունեցել, բանակն է թալանվել: Ի՞նչ կասեք: Համենայնդեպս, թերություններով հանդերձ մենք ունեցել ենք խաղաղ երկիր, այնպես որ, չի կարելի ասել, որ թալանել են: Միգուցե եղել են թերու­թյուններ, որ մարդիկ արել են, և նրանք պետք է դատապարտվեին, իսկ մյուսնե­րը զբաղվեին իրենց աշխատանքով: Բայց մարդիկ, իսկապես, լումա ունեին իրենց հայրենիքի համար, և կարծում եմ, որ ժողովուրդն իր ուզածին կհասնի:

Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ պա­տերազմը: Ներկայիս իշխանությունը մեղադրում է նախկինին բանակը թալանելու համար: Դուք ի՞նչ կարծիք ու­նեք: Քանի որ նման ինֆորմացիայի խո­րապես չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե ում պատճառով եղավ: Այդ հարցի պատասխանը կտան քաղաքա­գետները, վերլուծություններ կարող են անել նրանք: Դուք կարծում եք, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն է ներկայացնելու։ Այո։ Ո՞ւմ եք որպես թեկնածու տեսնում: Ո՞վ կարող է գալ և փրկել մեր երկիրը։

Շարժումն ունի իր թեկնածուն Վազգեն Մանուկյանն է թեկնածուն: Հրաժա­րական տալու դեպքում, բնականաբար, մեկ տարի նա կգլխավորի ժամանակա­վոր կառավարությունը, որից հետո կերևա»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Մենք Քո Երեխшներին Կկտրшտենք Քп Աչքի Դիմшց․․․». Հшյ Տղшմարդпւն Քпչարյшնի Կпղմնшկիցներից մեկը Վшխեցրել է մանրամասներ ․․․

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*