Մարալին բարի ազատում, բայց այն՝ ինչ եղավ հետո, մեզ համար խայտառակություն էր

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է․

Մարալ Նաջարյանի ազատման համար Լիբանանի կառավարությանը շնորհակալություն եք հայտնում որ ի՞նչ: Որ սեփական քաղաքացուն` արժանապատվություն և կամք ունենալով և կատարելով իր պարտքը` ազատե՞լ է գերությունից․․

Սեփական քաղաքացուն ազատելու համար այդ քաղաքացու կառավարությունից շնորհակալություն եք հայտնու՞մ․․

Դուք պետք է թքե´ք Հայաստանի կառավարության երեսին, որ իր դավաճանության արդյունքում գերության մեջ հայտնված հայուհուն ոչ թե ինքը, այլ` այս ամենի հետ ոչ մի կապ չունեցող Լիբանանն է ազատում․․

Ցավոք` Լիբանանը ռեսուրսներ չունի և չի կարողանալու նրան որակյալ հետտրավմատիկ հոգեբանական բժշկություն տրամադրել․․

Դա Հայաստանի պարտքն է: Կատարելու՞ է գեթ այդ մի պարտքը Հայաստանը: Իհարկե´ ոչ Շնորհակակությունը ո՞րն է: Լրի՞վ ենք խելագարվել․․․

Մաղթենք առողջություն մեր հայրենակցուհուն․․․

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*