«Հայկпն և Մկпն թпղ ինձ այլևս չզանգահարեն» Գшրիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանը մեկն է ում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում ներկայացնելու կարիք չկա. նրան ճանաչում է յուրաքանչյուրը։ Ռուսաստանաբնակ հայ շոումեն, հումորիստ և հեռուստահաղորդավար, հայտնի Comedy Club շոուի համապրոդյուսեր և գեղարվեստական ղեկավար, «Նաշա Russia» և «Ծիծաղ առանց կանոնների» հայտնի հեռուստանախագծերի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը բացառիկ հարցազրույց է տվել Sputnik Արմենիային` պատասխանելով սադրիչ և հետաքրքրաշարժ հարցերի։

— Հայաստանում ապրող և հանդես եկող ո՞ր հումորիստին եք համարում ամենալավը։ Արդյոք կվերցնեի՞ք նրան Comedy Club։ — Հասկանում եմ, թե ինչու եք ինձ այդ հարցն ուղղում, և հենց նման ձևակերպմամբ։ Հայ հումորիստներից ոչ մեկի Comedy Club երբեք չեմ վերցնի։ ՏՆՏ-ում ինձ մրցակիցներ պետք չեն։ Այդպես էլ գրեք։ Հայկոն և Մկոն, որոնց ճանաչում և սիրում են Հայաստանում, բացի այդ ես նույնպես նրանց հիանալի մանրապատումների մեծ երկրպագուն եմ, թող ինձ այլևս չզանգահարեն։ Իսկ Գարիկն ու Արամը, որոնք նոր ֆորմատի հումորիստներ են, սրամիտ և շատ լավ տղաներ, թող մոռանան հեռախոսահամարս։

Իսկ մեր սիրելի Հրանտ Թոխատյանըդրամատիկ դերասան և հիանալի երգիծաբան, ընդհանրապես թող իմ հասցեն մոռանա։ Իսկ Աշոտ Ղազարյանը, մեր սիրելի Աշոտ Սուրենովիչը բոլոր սերունդների կուռքն ու հումորի մաեստրոն, թող նույնպես ձեր միջոցով չակնարկի Comedy Club գալու մասին։ Մենչը նույնպես, որին ինչպես ես, այնպես էլ մի շարք հեռուստադիտողներ, շատ ենք սիրում, թող Comedy-ին մասնակցելու միտքը գլխից հանի։

ՈւՀԱ-ի ԵրԲԻ թիմն էլհումորի մեր ուսուցիչները, թող իմանան մենք անշնորհակալ աշակերտներ ենք, Comedy Club որևէ մեկին չենք վերցնելու։ Հ.Գ. Իսկ եթե լուրջ, ապա մի շարք հայ հումորիստներ տարբեր տարիներ Երևանից մեզ մոտ են եկել և հաջողությամբ ելույթ ունեցել Comedy Club-ում։ Մենք միշտ սպասում ենք նրանց, և մեր բեմը միշտ բաց է նրանց համար։

— Ո՞ւմ կատակներն են ավելի հզորձեր, թե՞ ձեր կնոջ Ժաննայի։ — Անկեղծ ասած, մեր հումորը շատ տարբեր է։ Իմ հումորի զգացումը, եթե այդպես կարելի է ասելհեռուստատեսային է, հղկված է պրոֆեսիոնալ բեմական գործունեության համար, իսկ Ժաննան սուր, դիպուկ, ծավալուն, «ամսագրային» հումոր ունի և, որն ամենազարմանալին է աղջկա համար բացարձակ խիստ և տղամարդկային։ Ժաննան երկու տարի է ինչ սրամիտ պատմվածքներ է գրում և իսկապես բավական ծիծաղելի գրառումներ կատարում. մտեք Ինսթագրամի նրա էջ և ինքներդ գնահատեք նրա հումորը։

Ուզում եմ հաճույքով մի գաղտնիք բացել` Մոսկվայում աշնանը լույս կտեսնի նրա առաջին գիրքը։ Իսկ ես ստեղծագործական գործունեության 25 տարիների ընթացքում ոչ մի գիրք չեմ գրել։ Եվ ո՞ւմ կատակներն են ավելի հզոր։

— Ո՞վ ավելի լավ կվարեր Բատրուտդինովի հարսանիքը, դուք, թե՞ Պետրոսյանը։ — Բնականաբար, Եվգենի Պետրոսյանը։ Չէ՞ որ նա է եղել «Кривое зеркало», «Аншлаг!» և «Смехопанорама» ծրագրերի հաղորդավարը, իսկ բոլոր այս խոսքերը հստակ նկարագրում են Բատրուտդինովի ապագա հարսանիքը։

— Պավել Վոլյային ո՞ր մեղքի համար Երևան չբերեցիք։ — Որովհետև նույնիսկ կտտանքներից հետո Պավել Վոլյան հրաժարվում է իր ազգանվան վերջում «ն» տառն ավելացնել։ Իսկ եթե անկեղծ, ապա դա ապատեղեկատվություն է, Վոլյան գալու է Երևան և փայլի Comedy Club-ի բեմում։ Այլապես, կկորչենք առանց մեր Պողոս Վոլյանի։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*