Հшմшցшնցпւմ է հшյտնվել Հшյ միլիпնшտիրпջ մшհվшն սшրսшփելի դшժшն կшդրերը

Ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայում «Դմիտրովսկայա» մետրոյի կայարանում մարտի 21-ին, սակայն մшհացածի ինքնությունը հայտնի է դարձել միայն այսօր. հաղորդում է kp.ru-ն:

Այդ օրը 72-ամյա գործարար, խոշոր գյուղատնտեսական ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովն ընկել է ռելսերի վրա: Կայարանի աշխատակիցները նկատել են կատարվածը և շտապել օգնության հասնել տղամարդուն, սակայն ուշ է եղել.

այդ պահին գնացքը մեծ արագությամբ հասնելիս է եղել կայարան ու չնայած վարորդը փորձել է արտակարգ արգելակում կիրառել, սակայն գնացքի արագությունը, ավաղ, չափազանց մեծ է եղել:

Երբ 72-ամյա տղամարդուն դուրս են հանել գնացքի տակից, նա արդեն մшհացած է եղել։ «Երբ արտակարգ ծառայություններին հաջողվել է գնացքի տակ մտնել, նրանք հայտնաբերել են 72-ամյա գործարար Վալերի Բաղդասարովի դին։ Տղամարդու գլուխը գնացքի անիվների տակ բառացիորեն կտրվել է», – լրատվամիջոցը մեջբերում է իրավապահ մարմիններում իր աղբյուրի խոսքը։

Թե ինչու է գործարարը մետրո մտել ու ինչ հանգամանքներում է իջել ռելսերի վրա, կպարզի հետաքննությունը: Ներկայում քննիչները պարզում են «Ալսիկո» արդյունաբերական խմբի հիմնադրի ու տնօրենների խորհրդի նախագահի մшհվան հանգամանքները:

Մանրամասները կարող եք դիտել հետևյալ տեսանյութում՝

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*