
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, Հովհաննես Չեքիջյանի ակադեմիական երգչախմբի երգիչ Արսեն Մուրադյանը երեկ ամուսնության, սիրո և հավատարմության երդում տվեցին: -Շնորհավորում եմ ամուսնության կապակցությամբ:

Ինչպե՞ս անցավ հարսանեկան արարողությունը, որքանո՞վ արդարացան Ձեր սպասելիքները:-Շնորհակալ եմ: Շատ լավ անցավ: Ամենակարևորն այն էր, որ մթնոլորտը հրաշալի էր, տիրում էր բարձր տրամադրություն: Ներկա էին մեր հարազատները, գեղեցիկ ու բարի ընկերերը: Եկեղեցուց անմիջապես իջել ենք «Ուսանող» սրճարան, որտեղ ֆուրշեթ էինք կազմակերպել: Երեկոյան երիտասարդներով, ընկերներով հավաքվեցինք «Առագաստ» սրճարանում, ժամանակակից երաժշտության ներքո պարեցինք, ժամանակ անցկացրեցինք:
Ճիշտն ասած` ինձ համար կարևորը մեր ներքին երջանկությունն է, քան այն մթնոլորտն ու իրադարձությունները, որոնք այդ միջոցառման հետ կապված են լինում: Բայց շատ գեղեցիկ ժամանակ ենք անցկացրել, մինչև գիշերվա ժամը 3-ը Օղակաձև այգում զբոսնել ենք, խենթություններ ենք արել: Մեր մեջ կուտակված լիցքերը, ուրախության զգացումը հնարավորինս դրսևորել ենք (ծիծաղում է): Երբ ներքուստ երջանիկ ես, մնացած ամեն բան ավելորդ է դառնում: Ամեն ինչ կարելի է ավելի թեթև, սիմվոլիկ կերպով անցկացնել: Ամուսնությամբ ամեն ինչ սկսվում է…
-Դուք Ձեզ երջանիկ կին համարո՞ւմ եք, թե՞ դեռ շուտ է այդ մասին խոսելը: -Այն, որ ես երջանիկ եմ որպես կին, միանշանակ է: «Պետական մարմինը նույնպես ամրագրեց մեր ամուսնությունը։ Եկեղեցու հետ միասին սա նույնպես շատ կարևոր է՝զգացմունքներից բացի զույգերը երբեք չպետք է մոռանան այն պատասխանատվության մասին, որ ունեն միմյանց նկատմամբ»:
Մանրամասները կարող եք դիտել հետևյալ տեսանյութում՝
Оставить комментарий