Լшրված իրшվիճակ, մոտ կես ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը վերջապես արեց դա ․․․․ ինչ է կատարվում հիմա ․․․

ArmLur.am-ի տեղեկություններով քաղաքական հրահանգ է տրված բերման ենթարկել և ձերբակալել անհնազանդ սյունեցիներին: Ինչպես հայտնի է, առավոտից Սյունիքի մարզում լարված իրավիճակ է:

Մեղրի և Ագարակ քաղաքներում սյունեցիները փորձում էին խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը և հաճախ բախումներ էին ընթանում:

Լրատվամիջոցի տեղեկություններով արդեն հրահանգ կա, որ պետք է ճանապարհը փակած սյունեցիներին պատժել: Նրանց բերման կենթարկեն և կձերբակալեն հասարակական կարգը խախտելու և խուլիգանության համար: Իրավապահ համակարգին արդեն հրահանգ է տրված:

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախր լայվերից էլ երևում էր, որ «ժողովրդական ընդվզման» նման չէ։ Ու տեսնես՝ նախկին ՀՀԿ-ական քաղաքապետն ընդվզել է, որ, օրինակ, Մեղրու ազատ առևտրի գոտու հողերը մեջ-մեջ էին արվել իրենց օրոք, որ մինչև հիմա այդ գոտու փոխարեն ժանգոտ կողպեքով բուտկան էր, ինչպես պարսիկ պաշտոնյաներն էին մեր երեսին խփում…»:

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանի մարզպետարանում է։ Այստեղ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, որոնց մի մասը մեղադրում է վարչապետին դավաճանության մեջ, իսկ մյուս մասը աջակցում նրան՝ նշելով, որ նա մեղավոր չէ։Քիչ առաջ զոհված զինծառայողի մայրը վիճեց վարչապետի աջակիցներից մեկի հետ։ Նա ասաց, որ իր որդին երկու ամսվա զինծառայող է եղել, երբ զոհվել է։  «Ի՞նչ գործ ուներ նա դիրքերում․․․ Դե տվեք, Կապանն էլ տվեք, Մեղրին էլ տվեք․․․»,- զայրացած ասաց կինը։Նա հավաքվածներին ասաց, որ թույլ չպիտի տային վարչապետին մտնել մարզպետարան։

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ է՝ Սյունիքի մարզպետարանում է։  Քիչ առաջ մարզպետարան ժամանեցին նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և ոստիկանապետ Վահե Ղազարյանը։  Հիշեցնենք, որ մարզպետարանի մոտ են հավաքված մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ վարչապետի աջակիցները։ Այստեղ են բերվել նաև ոստիկանական ուժեր և Պետական պահպանության ծառայողներ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*