Ինչ է սպասվում մեկ ամիս անց․ Հրшտшպ իրшվիճшկ

Lragir.am-ը գրում է․ Հայկական զլմ-ները և փորձագետները չեն բացառում, որ ապրիլին Երևանն ու Անկարան կարող են հայտարարել հաշտեցման մասին, Թուրքիան կբացի սահմանները, իսկ Հայաստանը կհամաձայնի բացել Մեղրիի միջանցքը․․

Վաշինգտոնից ազդանշաններ կան, որ մեծ է Բայդենի կողմից ապրիլի 24-ին Հшյпց Ցեղшս պшնпւթյшն ճանաչման հավանականությունը․․

Ապրիլի վերջերին Նիկոլ Փաշինյանը պետք է հաժարական տա, եթե պահպանվի պայմանավորվածությունը հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ․․

Արդեն հայտարարվել է, որ Փաշինյանը կգլխավորի Իմ Քայլը խմբակցության ցուցակը, և զլմ-ները գրում են, թե ընտրությունների ժամանակ նա կարող է օգտագործել  կոմունիկացիաների բացումը որպես հիմնական փաստարկ․․

Ինչ կտա կոմունիկացիաների բացումը Հայաստանին՝ կարծիքները տարբեր են։ Այս հարցը բազմաթիվ շերտեր ունի, խնդիր է նաև, թե ով պետք է որոշումներ կայացնի Հայաստանի անունից․․

Ռուսաստանն արեց ամեն ինչ, որպեսզի Հայաստանն այլընտրանք չունենա։ Սակայն որոշ քայլեր ու հայտարարություններ, մասնավորապես Հայաստանի իրավասությունից դուրս կոմունիկացիաների բացման բացառումը, խոսում են այն մասին, որ այլընտրանք կա։ Ճիշտ քաղաքականության պարագայում Հայաստանը կարող է հասնել նաև եռակողմ հայտարարության ռևիզիայի․․

Ադրբեջանի ծրագիրը Ղարաբաղը հայաթափելն է։ Բայց այսօր Արցախը գոյություն ունի, Արցախում կան հայեր, և ես ուզում ես ասել, որ սա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է», ասել է Փաշինյանը։ Նա հայատարարել է, որ Հայաստանում ով էլ գա իշխանության, անհնար է ներկայում հրաժարվել եռակողմ հայտարարությունից․․

Այդ փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք, շատ ծանր է և շատ դաժան, ի՞նչ եք պատրաստվում անել։ Պատռելու՞ եք այն։ Շպրտելու՞ եք։ Ասում են ո՛չ, որովհետև դա կբերի աղետի։ Բայց և չստորագրելը կբերեր աղետի, ավելի մեծ աղետի», ասել է վարչապետը․․

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը կընդունի ճանապարհների միայն փոխադարձ բացումը և կբացի Մեղրու տրանսպորտային միջանցքը միայն այն դեպքում, եթե Հայաստանի համար բացվեն միջանցքներ Նախիջևանի տարածքով դեպի Իրան և Ադրբեջանով դեպի Ռուսաստան․․

Մոսկվայում Հայաստանի հնարավոր դիմադրության ցանկացած փորձ նյարդայնություն է առաջացնում, և դա ակնհայտ դարձավ հատկապես Իսկանդերի հետ կապված սկանդալից հետո, որը խոշոր հաշվով Ռուսաստանի պարտավորությունների ու պատասխանատվության հարցն էր․․

ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, խոսելով պատասխանատվության մասին, հայտարարել է, որ «Հայաստանը չուներ ռազմական պատասխանատվություն Արցախի հանդեպ, չուներ ռազմավարական պայմանավորվածություն ՌԴ հետ, հետևաբար Մոսկվան չուներ հստակ պարտականություններ Երևանի հանդեպ»․․

Այնտեղ ռուսական բազայի առկայության դեպքում կհաջողվեր կասեցնել Ադրբեջանի հարձակումը Շուշիի և Լաչինի միջանցքի ուղությամբ», ասել է նա։ Նրա համոզմամբ, Հայաստանն ու Ռուսաստանը կարիք ունեն վերանայելու ռազմական դաշինքը․․

Հավանաբար սա է այն ամենը, ինչ կարող է առաջարկել Մոսկվան․․

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*