Թուրքը, եթե էսօր ամբողջ Արցախը չգրա վեց, նրա շնորհիվ էր, որ… Գնել Սարգսյանը՝ ներկայիս քաղաքական իրավիճակի մասին և ոչ միայն ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքը, եթե էսօր ամբողջ Արցախը չգրա վեց, նրա շնորհիվ էր, որ վերջին երկու տարում գործող իշխանությունը հասցրեց մի բան անել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է դերասան, ռեժիսոր Գնել Սարգսյանը։

Քանի որ ես ինքս որպես քաղաքացի ընդունում եմ մեղքս, որ ես եղել եմ վատ քաղաքացի, թույլ եմ տվել, որ բանակը թալա նվի, թույլ եմ տվել, որ տնտեսությունս ոչնչացվի, թույլ եմ տվել կեղծիքներ, էն ամեն ինչը, ինչ տեղի է ունեցել ինչի արդյունքում ես այսօր պարտվել եմ, ես այսօրվանից սկսած պայ քարում եմ, որ դա երբեք այլևս այդպես չլինի:

Հուսամ ինչ-որ գյուտ չեմ անում, եթե ասեմ, որ 25 տարի մեր բանակը չի կայացել: Բյուջեն ճիշտ չի օգտագործվել, չի համալրվել սպայական գրագետ անձնակազմով, ու՞մ ենք մենք համարում գեներալ, ու՞մ գովքն ենք արել 20 տարի: Ներքին քաղաքական կյանքը լցված էր անձնամոլությամբ, սեփականատիրական մոլուցքով ու 

այս ամեն ինչը բերեց նրան, որ մենք չկարողացանք պաշտպանել այն, ինչը թողել էին մեզ մեր ավագ եղբայրները՝ որպես ժառանգություն: Էդ ո՞ր ուժն է, որ համաձայն է իրեն տանք 2 տարի ժամանակ և ինքը կարողանա Հայաստանը այնպես զի նել, որ կարողանա մի քանի երկրի դեմ պատերազմել ու հաղթել: Կա՞ նման ուժ: 

Հեղափոխությունից հետո էլ մեր ներքին թշ նամին աշխատել է մեր դեմ պետական բոլոր կառույցներում ու ամբողջ աշխարհում: Ու թուլացրել է իր պետությունը ու այդ 2 տարին էլ, որ թուրքը չհասցրեց գրա վել ողջ Արցախը այ դրա շնորհիվ էր, որ գոնե մի քանի բան հասցրեց արվել:

Որպես քաղաքացի ես դիտարկում եմ, որ Սերժ Սարգսյանը ընդհանրապես հանրային խոսքի իրավունք չունի: Ապրիլյան պատերազմից հետո նա պատասխանե՞լ է հանրության հարցերին՝ ինչի համար էր Ապրիլյան պատերազմը: Հանրությունը իր պետքը եղե՞լ է: Ապրիլյան պատերազմի օրերին մենք առաջնորդի խո՞սք ենք լսել: 

Ինչ-որ մեկը Ապրիլյան պատերազմի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարին տեսե՞լ է: Նա բացարձակ իրավունք չունի խոսել հանրության առաջ, ում դեմ աշխատել է: Իր դրած գեներալները չե՞ն եղել Արցախում: Իր նշանակած: Թե՞ կարող է Լեոնիդ Ազգալդյանին ինքն ու Ռոբերտ Քոչարյանը ճանաչեցին Ազգային հերոս: 

Էդ ո՞վ իրավունք ունի ժողովրդի հետ խոսալու էն դեպքում, երբ նույն այդ ժողովրդին ժեխ են անվանում, բոմժ են անվանում: Ո՞ր հանրությունից են խոսում, կարո՞ղ եք իմանալ: Շատ է շահարկվում, թե Փաշինյանն ասել էր առանց ժողովրդի Արցախի հարցում ոչ մի լուծում չեմ կայացնի: Իսկ ո՞վ չգիտի պատերազմն ի՞նչ է: 

Առհասարակ Հայաստանում եղել է հեղափոխություն՝ երկիրը զավ թածների դեմ, որից հետո եղել է հնարավորինս արագ զի նումը, արագ բարելավումը Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմաններին: Վերջացե՞լ էր ամեն ինչ, հիմա վերջացե՞լ է ամեն ինչ:

Ես հայ քրիստոնյա եմ ու Աստվածաշնչով ապրող մարդ, մի գեղեցիկ դրվագ կա, երբ Քրիստոսն ասում է թող առաջինը քարկո ծի նա, ով մաքուր է: Ո՞վ է խոսողը, ես իրավունք ունեմ խոսելու, դուք էլ ունեք: Իրավունք չունեն խոսելու նրանք, ովքեր բանակի հերն անի ծել են: Առավել մանրամասն դիտեք ստորև ներկայացված տեսանյութում՝ 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*