Ես ևս դարձա զինվորի հայր. դերասան Արտյոմ Կարապետյանը ծшռայության մեկնող որդու հետ լուսանկար է հրապարակել

«Ես էլ դարձա զինվորի հայր։ Բարի ծառայություն բոլոր նորակոչիկներին։ Պատիվ ունեմ»,– գրել է դերասան Արտյոմ Կարապետյանը՝ հրապարակելով Ինստագրամի իր էջում որդու հետ լուսանկար։

Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Արտյոմը մեկնել էր առաջնագիծ, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ էր հրապարակում:
Վերջերս էլ դերասանը հանդես եկավ Գոռ Հակոբյանի հետ դուետով, որն անչափ սիրվեց երկրպագուների կողմից։

Տեսահոլովակը տաղավարային է, որպես այդպիսին, սյուժե չունի, բայց երկրպագուներն առանց հումորի մասնաբաժնի չեն մնա։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև դերասան Լևոն Հարությունյանը։ Երիտասարդ դերասանուհի Լիլիթ Բադանյանը ևս իր դերն ունի հոլովակում։

Ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, ում հետ Գոռը համագործակցության փորձ արդեն ունեցել է, ասում է՝ կես բառից հասկանում են իրար։ «Վառ գույներով սիրուն բան ենք նկարել, Լյովը մարմնավորում է այն մարդուն ում մասին, որ գրված է երգը: Երգը կոչվում է «Համոյա»։ Տեսահոլովակում

նկարահանվել են նաև տարբեր դերասանուհիներ, որոնք առանձին կերպարներ են մարմնավորում, ամեն մեկը մի բան խաղում է՝ մեկը հարս, մյուսը «ոչ համեստ» աղջիկ և այլն»,– պատմեց Գոռը։
Հարցին՝ ինչու որոշեցին առանց սյուժեի տեսահոլովակ նկարահանել, երբ համախմբվել են հումորի դաշտի մարդիկ, Գոռն անկեղծ պատասխան տվեց՝ բյուջեի խնդիր կար։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*