«Ես հայ համայնքի կողքին եմ». Արգենտինայի նախագահ

Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել՝ նշելով հայկական մշակույթի նկատմամբ ունեցած հարգանքն ու հայերի նկատմամբ համակրանքը:

Նա վերահաստատել է, որ հայ համայնքի կողքին է:

«Հայոց Ցեղասպանությունից 106 տարի անց ես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի կողքին եմ՝

նրանց մշակույթի նկատմամբ հարգանքը պահպանելու պարտավորությամբ և ապրելով անցյալի ոճրագործությունների հիշողությամբ:

Ձեզ եմ ուղարկում իմ սրտագին ողջագուրանքները»,-գրել է նա իր ուղերձում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*