Դժnխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնшմուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց.

Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումները կարող են օգտակար լինել: Այս մասին գրում է WarGonzo նախագիծը տելեգրամ ալիքում։

Իրականում գործողությունների ծրագիր կար և այն կոչվում էր «Դժnխքի կիրճ»: Որքանով մեզ հայտնի է, այս ծրագրի հեղինակներից մեկն Արցախի Պաշտպանության բանակի ներկայիս ղեկավար Միքայել Արզումանյանն էր: Ստրատեգիան, որն օգտագործվում էր նրա պաշտոնի գալուց հետո, որոշակի իմաստով աշխատում էր:

«Դժnխքի կիրճում», որը ձգվում է Հադրութից գրեթե մինչև Շուշի, թողնում էին, որպեսզի թշ նամին մոտենա, այնուհետև հարված հասցնում հրետանիով և այլ հասանելի միջոցներով: Wargonzo նախագծի թիմը դա տեսել է սեփական աչքերով, տեսանկարահանել է և ցույց տվել իր հետևորդներին:

Այո, դա ռիսկային ծրագիր էր, բայց եթե Երևանում ղեկավարությունը հնարավորություն տար այն հասցնել մինչև վերջ, Ղարաբաղյան երկրորդ պա տերազմի արդյունքները կարող էին այլ լինել: Բայց Միքայել Արզումանյանը չուներ Իսկանդեր և չէր կարող տնօրինել այն իր հայեցողությամբ:

Մենք որևէ մեկին չենք փորձում արդարացնել կամ մեղադրել, մենք ասում ենք այն, ինչ կա:

րցախի ՊԲ-ն նման կարգի զինատեսակ չունի, սակայն վերոնշյալ ծրագրի հետ մեծ հույսեր էին կապվում․ հրամանատարների շրջանում մենք խուճապ չենք նկատել: Այո, հեշտ չէր, այո, կար գործողությունների անհամապատասխանություն, բայց համոզմունք կար, որ առկա իրավիճակից դուրս գալու ելք կա: Բացի այդ, երկինքն ինչ-որ կերպ հաջողվեց փակել, և անօդաչու թռչող սարքերն ավելի քիչ էին անհանգստացնում, համենայնդեպս այնքան շատ չէ, որքան պա տերազմի սկզբում:

Ալիևի ռեսուրսները սպառվում էին։ Դրանք անսահման չէին․ 40 օր անընդմեջ հարձակումը շատ ծախսատար է։ Ամեն առումով։ Դրա համար, պա տերազմի վերջին մի քանի օրերին, ռազմաճակատի այլ հատվածներում (օրինակ ՝ Մար տունու մոտ), Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին նահանջել։ Բաքվի բոլոր ուժերը նետվեցին Շուշիի մոտակայք, և եթե նրանց ոչնչացնեին այնտեղ, Ալիևը լուրջ խնդիրներ կունենար։ Շատ լուրջ․ բայց դա տեղի չունեցավ:

Հայ ժողովուրդը լիովին իրավունք ունի իմանալ ինչու: Ինչ-որ մեկը պետք է դուրս գա ու անկեղծորեն խոսի այս մասին»,-գրել է ալիքը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*