Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Յելինյան ամուսնական զույգը նորություն ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Յելինյան ամուսնական զույգը հաճախ են ներկայանում միասնական աշխատանքներով։ Այս անգամ նրանք նորից միասին են հանդես եկել։

Օրեր առաջ նրանք իրենց սոցհարթակներում կարճ տեսանյութ հանրայնացրեցին, որտեղ իրենց երկրպագուներին տեղեկացրեցին նոր տեսահոլովակի մասին։ Այսօր՝ փետրվարի 1-ին, Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակներում ներկայացրել են իրենց նոր աշխատանքը։

Երգը կոչվում է «Իմ սրտով ա նա»։ Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, բառերի հեղինակը՝ Գրիգոր Դանիելյանը։ Երգիչը նաև հանդիսանում է այս աշխատանքի պրոդյուսերը։ Ռեժիսորը Արման Պետրոսյանն է։ Երգը սիրո մասին է։

Ըստ երևույթին հենց զույգի սիրո մասին, նրանց միասնական կյանքի մասին։ Տեսահոլովակում՝ որպես հերոսներ, նույնպես ներկայացել են ամուսինները։ Այն ունի հետաքրքիր բովանդակություն։ Ամուսինը կնոջը խնդրում է շարունակել մնալ իր կինը։ Եվ այս քաոսային աշխարհում ցանկանում են երգել սիրո մասին։

Մեկնաբանություններում նրանց երկրպագուները հիացել են ինչպես ներկայացված աշխատանքով, այնպես էլ ամուսնական զույգով և համարել նրանց օրինակելի։ Օգտատերերը հանդես են եկել ջերմ բարեմաղթանքներով։ Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև․

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*