Գեներալ Ջшլալի պատшսխանը՝ Փաշինյանին. Пվ կփпխшրինի Օնիկ Գասպшրյանին

Ջալալ Հարությունյանի արձագանքը՝ Փաշինյանի առաջարկին..

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա..

Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է…

ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում..

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները..

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին..

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ..

Փաշինյանն արդեն իսկ անդրադարձել է Օնիկ Գասպարյանի քննադատություններին և պահանջին, որտեղ հիշեցրել է վերջինիս, որ իր շնորհիվ է դարձել գեներալ-լեյտենանտ և որ իր օգնությամբ է դարձել ԳՇ պետ..

Բարեկամներ հավելենք նաև, որ կապված երկրում տիրող խառը իրավիճակի հետ, հանրությունը, բնականաբար ևս ակտիվ է և տարբեր խոսակցությունների աղբյուր..

Մի շարք վարկածներ են շրջանառվում թե ի վերջո ով է փոխարինելու Օնիկ Գասպարյանին, եթե իհարկե վերջինս հեռանա..

Խոսվում է, որ մի շարք անունների հետ արծարծվում է նաև Արցախի ՊՆ նախկին հրամանատար և ՀՀ ԳՇ ներկայիս ռազմական տեսուչ Ջալալ Հարությունյանի անունը..

Ըստ այդ լուրերի, Փաշինյանն առաջարկել է նրան այդ պաշտոնը, սակայն վերջինս խորհուրդ է տվել չշտապել և հրատապ որոշումներ չընդունել..
Նշվում է նաև, որ Ջալալը խոսակցության վերջում հրաժարվել ու մերժել է Փաշինյանի առաջարկը..

Իր էջում գրել է Ալիսիա Գաբրելյանը

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*