Ալիևը ՇՏԱՊ հայտարարություն է տարածել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է և պետք է առաջ նայել, հաղորդում է РИА Новости-ն:

«Այժմ հակամարտությունն անցյալում է, և մենք պետք է դեպի ապագա նայենք։ Այսօր մենք ձեզ հետ միասին քննարկել ենք մեր տեսակետներն այն մասին, թե ինչպես պետք է կառուցել ապագան:

Ես կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին 4 ամիսները ցույց են տալիս էջը փակելու և ապագայի վրա կենտրոնանալու՝ 2 կողմերի ձգտումը»,-ասել է Ալիևը։

«Մենք Հայաստանի հետ արդեն սկսել ենք հաղորդակցությունների բացման շուրջ բանակցային գործընթացը։ Սա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մի մասն է։Արդեն մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր մակարդակներում:Դա կարող է շրջադարձային լինել՝ պատերազմի էջն ամբողջությամբ փակելու համար։ Հաղորդակցությունների բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, կստեղծի նոր հնարավորություններ։

Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,-հայտարարել է նա։ Ալիևը, կիրակի ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի գլխավորած պատվիրակությանը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*