Ադրբեջшնը սկսեց մասնшտվել։ «Ադրբեջաшն» նախшգիծը փшկվում է․ Նшխիջևшնը անջшտվում է

Lragir.am-ը գրում է․

Ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակին ընդառաջ աշխարհում արմատապես փոխվել են իրողությունները։ 100 տարի առաջ, նավթային բումի սկսվելուց հետո, Բաքվի շուրջ ստեղծվեց «Ադրբեջանի Հանրապետությունը», որը երկար տարիներ ծառայում էր որպես «կերոսինային տակառ»․․․

Հիմա իրողությունները փոխվել են․ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի առաջին հրամանագրերից մեկը վերադարձն էր Կլիմայի փարիզյան համաձայնագրին։ Բացի այդ, Երկրի օրը՝ 2021 թվականի ապրիլի 22-ին, կլիմայի հարցերով գագաթնաժողով է անցկացվելու համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ․․․

ԱՄՆ դաշնային գործակալություններին հրահանգ է իջեցվելու գնել միայն էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաներ, դադարեցնելու հանրային հողերին ու ջրերին մոտ տարածքների վարձակալությամբ տրամադրումը նավթահորերի հորատման նպատակով․․․

Այն, որ «Ադրբեջան» նախագիծը փակվում է, վկայում են նաեւ բուռն իրադարձությունները 2020 թվականի արցախյան պատերազմից հետո։ Ադրբեջանն այն սահմաններում, որում ինքն իրեն պատկերացնում է, վաղուց արդեն չկա․․․

Բացի այդ, Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային շրջագայության շրջանակում այցելել է Նախիջեւան՝ դրանով ի ցույց դնելով, որ Ադրբեջան «պրոտեկտորատի» ժամանակն ավարտվել է․․․

Աղդամում ստեղծվել է ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն։ Հայերը շարունակում են ապրել Ղարաբաղում իրենց պետությունում, եւ ռուս խաղաղապահներն ստիպված են ուղեկցել ադրբեջանական շարասյուներն Արցախի տարածքով․․․

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դարձել է աշխարհում ամենակասկածելի բանը։ Բաքվում արդեն բացահայտ խոսում են, որ «Շուշիի վերադարձի» համար փրկագինն Ադրբեջանի ինքնիշխանության փոխանցումն է Թուրքիային ու Ռուսաստանին։ Ալիեւին Ադրբեջանից կարող է «մնալ» միայն Շուշին․․․

Զարիֆը Նախիջեւանում ցույց է տվել վերջինի կարեւոր դերը հաղորդակցությունների բացման գործում եւ ընդգծել Իրանի ու Նախիջեւանի միջեւ փոխադարձ խորհրդարանական կապերի կարեւորությունը․․․

Զարիֆն ասել է, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը տարածաշրջանում ապագա խաղաղության կենտրոնն է։ Իրանը հավակնություն ունի Նախիջեւանի նկատմամբ․․․

Նախիջեւանի ու Արցախի կարգավիճակը կդառնա տարածաշրջանային քաղաքականության հիմնական հարցը, եւ Հայաստանը պետք է հանդես գա որպես օրինական տեր, որից Նախիջեւանն ու Արցախը խլել են ռուս-թուրքական օկուպացիայի հետեւանքով։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*