ՏԵՍԱՆՅՈՒԹ Համացանցը քննարկում է Ռիտա Սարգսյանի «կեղծ մшհը»

Գլենդելի սրճարաններից մեկում նստած են 4 կին, իսկ նրանցից մեկին «նմանեցնում» են Ռիտա Սարգսյանին

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ:

Տարածվող լուսանկարում պատկերված կնոջը գտել եմ: Նա Գլենդելում բնակվող Թալար Գուեդիկյանի մայրն է: Թալարին խնդրել եմ, որպեսզի հարկ եղած դեպքում անդրադառնա այս թեմային, իսկ վերջինս համաձայնվել է:

Ինչ վերաբերվում է նկարը տարածողին և նրան հովանավորող շրջանակներին: Դուք ամեն չափ ու սահման անցել եք, դուք հատում եք այնպիսի կարմիր գծեր, որ ներում չի լինելու: Դուք չարաշահում եք մարդկանց համբերությունն ու բարությունը: Շատ զգույշ և ուշադիր եղեք, որովհետև բոլորիդ շատ-շատ մոտ ապագայում, շատ-շատ մոտ տարածությունից «կողջունենք»: Ամեն ինչ չէ, որ կարելի է ներել ու աչք փակել:

Ես հավատացնում եմ ձեզ, որ տիկին Ռիտայի ընտանիքի և ընտանիքին շատ մոտ կանգնած մարդիկ ամեն ինչ կտային, որ նա ողջ լիներ: Երանի ձեր զառանցանքները ճիշտ լինեին… Կից տեղադրում եմ տարածվող լուսանկարը և իրականում այդ նկարի մեջ գտնվող կնոջ` Թալարի մայրիկի լուսանկարը»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*