Վարչապետին աջակցող երթը. կադրեր վերևից ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գարեգին Նժդեհի հրապարակում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքին հաջորդած երթը:

Վարչապետը նշեց, որ կամ նախագահը պետք է ստորագրի Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը, կամ Օնիկ Գասպարյանը պետք է հրաժարական տա:

Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, Փաշինյանը խոսեց ընտրությունների հավանականության մասին` նշելով, սակայն, որ դա պետք է ժողովուրդը որոշի: Նաև նկատեց, որ կոնսուլտացիաների միջոցով դա պետք է որոշվի:

Հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի կողքին էին Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, սակայն ներկա չէր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ նա ներկա չէ, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց:

«Մեր կամքը, մեր միասնությունը, մեր վճռականությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, թավիշին վերջ է դրվելու, վերջ թավիշին», — հանրահավաքի ավարտին հայտարարել էր Փաշինյանը՝ միևնույն ժամանակ կոչ անելով ընդդիմադիրներին՝ դադարեցնել անհնազանդության բոլոր գործողությունները։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*