Սшրսшփելի ձնաբուք Սյունիքում. Ձյան և բքի մեջ անօգնա կան վիճակում հայտնված ուղևորների կյանքին վտանգ է սպա ռնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունյաց երկիր» թերթի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից նշվել է. «Ձյան տակ մնացած և բուքուբորանի մեջ անօգնական վիճակում հայտնված ուղևորներն օգնություն են հայցում. նրանց կյանքին վտանգ է սպառնում»:

ԱԻՆ-ից էլ հաղորդում են, որ հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների
օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական
հաշվարկ։Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա և 75 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Փրկարարների կողմից տվյալ պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*