
Որքան է կազմում Սերժ Սարգսյանի ունեցվածքը
Armlur.am-ը գրում է․ Մարտի 19-ին հրապարակված որոշմամբ Սերժ Սարգսյանին պատկանող գույքը կմնա կալանքի տակ: Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Հատուկ քննչական ծառայությունը դեռ 2019-ին է կալանք դրել Սերժ Սարգսյանի և այս գործով անցնող ևս 4 մեղադրյալների անձնական գույքի վրա։ Ըստ պաշտոնական վարկածի, նրանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 միլիոն 160 հազար դրամ։ Հենց այդքան էլ կազմում է կալանքի տակ առնված գույքի ընդհանուր արժեքը։
Իսկ ինչ ունեցվածք ունի նախկին նախագահը՝ ըստ պաշտոնական վարկածի: Սերժ Սարգսյանը 2018 թվականի մայիսի 2-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը դադարեցնելուց հետո իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Որպես անշարժ գույք Սարգսյանը հայտարարագրել է բնակարան` բազմաբնակարան շենքում: Որպես շարժական գույք Սերժ Սարգսյանը հայտարարագրել է «MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I» մոդելի ավտոմեքենա:
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանը ունեցել է 107 միլիոն 998 հազար 657 դրամի հանձնած փոխառություններ, 8 միլիոն դրամը գերազանցող գույք` 3 տեսակի, հնաոճ իրեր, կտավների հավաքածու և ժամանակակից նկարիչների կտավներ:

Սերժ Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն 200 հազար դրամ:
Սերժ Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն 200 հազար դրամ:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում
Оставить комментарий