Շտապ լпւր Գեpիների վերաբերյալ

Անհետ կորած զինծառայողների հարազատների տեղեկություններով՝ հնարավոր է գեpիների նոր խումբ այսօր հայրենիք

վերադառնա։ Համենայն դեպս՝ միջնորդավորված նրանց այդպիսի հավաստիացումներ են փոխանցվել իշխանական տարբեր

խողովակներից, որի արդյունքում ծնողները որոշել են հետաձգել իրենց բողոքի ակցիաները։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 15-ին, անհետ կորած ծնողներին հարազատները պատրաստվում էին փակել

Երևան-Հոկտեմբերյան միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի, հետո տեղեկացել են, որ հնարավոր է գեpիների նոր խումբ

վերադառնա հայրենիք։

«Խոսակցություններ կան, ասում էին ամսի 15-16-ին կգան»,- «Փաստինֆո»-ին հայտնեց զինծառայողի հարազատներից մեկը՝ նշելով,

որ ակցիան հետաձգել են՝ չխանգարելու ռազմագեpիների վերադարձին։

Մեր զրուցակիցը նշեց, որ եթե տղաները չվերադառնան, ապա մի քանի օրից կրկին անհնազանդության ակցիաներ են

պատրաստվում անել։

«Եթե այսօր կամ վաղը գեpիներով փոխանակվեցին, գեpիները գան, շատ բան կփոխվի, եթե չէ՝ անհնազանդություն ենք անելու, որ

իշխանությունը հասկանա՝ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ խաղ անել չի կարելի»,- ասաց զինծառայողի մայրը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*