Շпկшյին բացшհայտում. «Ռիտшյի մահվան պшտճառը կпրոնшվիրпւսը չէ». Միքшյել Մինшսյան խпստովшնпւմ է ․․

Ռիտայի սիրտը չդիմացավ տեսնելով այս ամենը՝ համատարած ցավը, ամոթը, քաոսը․ Միքայել Մինասյան Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հայաստանում սուգ է։ Երկիրն ունի անդառնալի կորուստներ։ Ժողովուրդը վշտի մեջ է, հայությունը՝ ողբի և ամոթի։ Հազարավոր օջախներում լույսը մարել է։ Ամեն մեկը, բացի հայրենիքի կորստից և համահայկական ամոթից, ողբում է նաև իր օջախի կորուստը։ Այդ ընտանիքներից մեկը նաև մենք ենք։ Այսօր մահացավ մեր Ռիտան։

Ռիտայի մահվան պաշտոնական պատճառը կորոնավիրուսն է, բժիշկներն ասում են՝ դիմադրողականությունը չբավարարեց, բայց լավ ճանաչելով նրան, ես համոզված եմ՝ նա պարտվեց կորոնավիրուսին, որովհետև սիրտը չդիմացավ։ Ռիտայի սիրտը չդիմացավ տեսնելով այս ամենը՝ համատարած ցավը, ամոթը, քաոսը…։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*