Հրшտшպ քիչ шրшջ միшնգшմից երկпւ երկրшշшրժ է գրшնցվել

Երկրաշարժ՝ Ադրբեջանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Շամախիի շրջանի տարածքում, հայտնում է Ադրբեջանի ԳԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:27-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շամախիի շրջանի Գոբուստան կայարանից 22 կիլոմետր հեռավորությամբ եւ ութ կիլոմետր խորությամբ:

Ստորերկրյա ցնցումները չեն զգացվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:40-ին՝ նույնպես Շամախիի շրջանում, Գոբուստան կայարանից 27 կիլոմետր դեպի արեւմուտք` վեց կիլոմետր խորությամբ:

Այս ցցումները նույնպես չեն զգացվել:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*