Հրшշք լուր․ Նիկпլ Փшշինյանը հայտնեց․ ինչ փпփոխությпւն шրվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ի ֆեյսբուքյան էջում որ գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Այս ցուցանիշի իմաստն այն է, որ Հայաստան են ներկրվել ապրանքներ, որոնք անհրաժեշտ են արտադրության կազմակերպման համար:

2018 թվականին ունեցել ենք տպավորիչ աճ, ինչը նշանակում է, որ արտադրության ոլորտում շոշափելի ներդրումներ են արվում:»Ըստ b4b.am կայքի կապիտալ ապրանքների ներկրումը 2018թ. հունվար-սեպտեմբերին կտրուկ աճել է:

2018 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ լայն տնտեսական դասակարգման (BEC), Հայաստան են ներկրվել 662.6 մլն դոլարի կապիտալ ապրանքներ (արտադրության կազմակերպման համար օգտագործվող սարքավորումներ և տեխնիկա)։

2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 260.6 մլն դոլարով կամ 64.8%-ով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2018թ. երրորդ եռամսյակի վճարային հաշվեկշռից, որը հրապարակել է Կենտրոնական բանկը։

Նախորդ տարվա միայն երրորդ եռամսյակում ներկրվել են մոտ 230 մլն դոլարի կապիտալ ապրանքներ, ինչը 2017 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 63.7 մլն դոլարով կամ 38.4%-ով

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*