Հույս չունեի, որ ողջ կմնամ․ Մարալ Նաջարյանը պատմել է, թե ինչ ապրումներ է ունեցել Ադրբեջանում եղած ժամանակ

Ադրբեջանցիների կողմից Շուշիից գերեվարված Մարալ Նաջարյանը shantnews–ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է գերի ընկել։

«Հազիվ Շուշի հասանք, զինվորները եկան մեզ շրջապատեցին, հարցրինորտեղի՞ց եք, պատասխանեցինք, որ Երևանից ենք գալիս, հարցրեցին ինչո՞ւ, ասացինք, որ Վիգենի (տաքսու վարորդի,–խմբ.) իրերը Շուշիի հյուրանոցում են, պիտի վերցնենք։

Ասացինանձնագրերը տվեք, հետո մեր դրամապանակները, հեռախոսները և մեքենայի բանալիները վերցրին, մեզ իջեցրին մեքենայից, ասացին պետք է ստուգեն, եթե ամեն ինչ կարգին լինի, ձեզ կուղարկենք Երևան։ Հեռախոսի մեջ Վիգենի կամավորականի նկարները տեսան, ասացին, որ մեզ չեն կարող թողնել, տեռորիստ ենք։

Վիգենին ծեծեցին, հետո մեզ նստեցրին «Ջիպի» մեջ։ Մեքենայում գազի բալոններ կային, դռներն ու պատուհանները փակեցին։

Իմ աչքերը բաց էին, Վիգենի աչքերը կապել էին։ Ասացին, որ մեզ պետք է ողջ–ողջ այրեն։ Շատ վախեցա, հույս չունեի, որ ողջ կմնամ։ Բայց աղոթում էի, ասում էի` Աստված, ինձ ուժ ու կարողություն տուր, որ դիմանամ»,–պատմել է Մարալը։

Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին, Բերձորում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*