Հիշпւմ եք հшյտնի դարձшծ փпքրիկ Արտյпմիկին. տեսեք, թե ինչ տեսք пւնի նա հիմш. ՖՈՏՈՇԱՐՔ

Մասիսի Սուրբ Թադեոս Եկեղեցի

Այսօր՝ Մասյացոտն Թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ, Մասիս քաղաքի Սբ. Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ Տ. Մխիթար քհն. Ալոյանը այցելեց Արցախից տեղահանված մայր և որդի՝ Գոհար և Արտյոմ Առաքելյանների ընտանիք: Տեր Հայրը կատարեց տնօրհնեքի արարողություն, այնուհետև զրույց ունեցավ նրանց հետ:

Երկու տարեկան Արտյոմին հանրությունը կհիշի դեռևս 2020թ. Սեպտեմբեր 27-ին Հայոց Արցախ աշխարհի դեմ սանձազերծված թու րք-ազրբ եջանական ահա բեկչ ական պա երազմի օրերից՝ որպես «հայ զինվորի գտած փոքրիկը»:

Ըստ մամուլի հրապարակումների՝ մայրն ու որդին Քաշաթաղի շրջանի, Գետամեջ գյուղի վերջին բնակիչներն են եղել, որոնց հայ զինվորները հայտնաբերել և փրկել են, մինչ գյուղը կանցներ թշն ամուն:

Արցախից դուրս գալուց հետո ընտանիքը հայտնվել էր Գորիս քաղաքում՝ անորոշ պայմաններում:

Եվ միայն Մասիսի բնակիչ Գարիկ Ստեփանյանի հոգատարության և հետևողական ջանքերի շնորհիվ էր, որ Գոհար և Արտյոմ Առաքելյանները սույն թվականի մարտի 7-ից բնակություն հաստատեցին Մասիս քաղաքում:

Ընտանիքի ողջ խնամքը այս պահին Գարիկն ու ընկերներն են հոգում:

Տեր Մխիթարը քաջալերանքի խոսքեր հղեց երկուստեք՝ թե՛ Գոհար Առաքելյանին և թե՛ Գարիկ Ստեփանյանին՝ խոստանալով Առաքելյանների խնդիրը ներկայացնել Մասյացոտնի Թեմի Առաջնորդի ուշադրությանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*