Հզпր պшյթյпւն մшյրшքшղшքпւմ. (ՏԵՍԱՆՅПՒԹ)

Տաջիկստանի մայրաքաղաք Դпւշանբեում հզոր պшյթյпւն է տեղի пւնեցել լցակայաններից մեկում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ ներկայացնելով կատարվածը պատկերող տեսանյութը:

Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ Սինո թաղամասի ավտոլցակայանում վթար է տեղի ունեցել: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: Արտակարգ ծառայությունները դեռ չեն հայտնել միջադեպի պատճառները:

Հրապարակված կադրերից դատելով՝ նախ հրդեհ է բռնկվել լցակայանում. հսկայական հրդեհը տարածվել շինության տարածքում: Այնուհետև հանկարծակի հզոր պայթյուն է որոտացել: Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության և հրշեջ ծառայության մարտական հաշվարկները:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*