Հայտնի Է Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա Մեկնելու Նպատակը

Հիշեցնենք, որ Դատարանը թույլատրել է Սահմանադրական կարգը տապալելու համար մե ղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի երեքից մինչև փետրվարի ութը ներառյալ մեկնել Հայաստանի Հանրապետությունից, այսօր Քոչարյանի ու նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստի ժամանակ ասաց մե ղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը՝ նշելով, որ ոստիկանությունից են տեղեկությունը ստացել իրենք։

Բաղադասարյանն ասաց, որ գրությամբ դատարանը խնդրել է ոստիկանությանը Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները նշված ժամանակահատվածում վերացնել, այնուհետև նորից կիրառել։

Դատախազը պարզաբանում պահանջեց՝ ինչի՞ հիման վրա է թույլատրվում Թոբերտ Քոչարյանին մեկնել Հայաստանից։

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն էլ պատասխանեց․ — «Եթե գտնում եք, որ դատարանի որոշումը ենթակա է բող ոքարկման, ապա այդ հնարավորությունից դուք զրկված չեք»։

Sputnik Հայաստանի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասել է, որ նախագահը մեկնում է Մոսկավ:

Քոչարյանը Մոսկվա է մեկնում Սիստեմա ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*