Կյանքից հեռացել է Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը Շտապ Մանրամասներ

Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։

82–րդ տարում այսօր մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար  Կոմանդոսը…Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց իր ընկերներից գնդապետ Արա Մուրադյանը։

Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։

Նա Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 

1992 թվականի մայիսին 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը` Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*