Խпշпր հր դեհ Երևшնի «Սпւրմшլпւ» տпնшվшճшռпւմ, կրшկը տեսшնելի է մի քшնի կիլпմետրից. ԼПՒՍШՆԿШՐ

Այսօր ՝ ապրիլի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում: 

Shamshyanը օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-ից ավելի մարտական հաշվարկ։

Հրդեհի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար, ՓԾ գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։

Ժամանել է նաև Փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․դեպքի վայր են ժամանել  ԱԻՆ ՓԾ  Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*