Լիլիթ Հովհաննիսյանի կատարումը Նվեր Ծառուկյանի հարսանիքին. ՎԻԴԵՈ

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երկարատեւ դադարից հետո խախտել է լռությունը եւ երգել է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքն է։

Պսակադրության արարողությունը տեղի է ունենում Ծառուկյանի տան բակի եկեղեցում, այնուհետև հյուրերը շարժվելու են «Փարավոն» ռեստորանային համալիր։

Մենք տեղեկացանք, որ «Փարավոնում» պատվիրվել է 97 սեղան, որոնցից յուրաքանչյուրի շուրջ նստելու է 12-15 հոգի։

Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։ Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։

Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է՝ ոչ հայտնի ընտանիքից:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*