«Ինչ Էլ Որ Լինի, Հասեք Ձեր Սիրուն»․ Միհրան Ծառուկյանի Նվերը Սիրահարների Տոնին Ընդառաջ

Միհրան Ծառուկյանը գտնվում է ստեղծագործական բավականին բուռն ու ակտիվ շրջափուլում։ Նա բացի այն, որ կնոջ հետ նախաձեռնել է մանկահասակ երեխաների հետ երգի դասընթացներ անցկացնել, նաև հանդես է գալիս նոր գործերով։

Երգիչը նոր ստեղծագործություն է ներկայացրել, որը վերնագրված է «Լիալուսին»։ Երգի յութուբյան հրապարակումն իր սոցհարթակում հրապարակելով՝ երգիչը գրել է, որ գործը ներկայացնում է սիրո տոնին ընդառաջ

Երգի թեման սերն է։ Երգիչը հրապարամանը կից գրել է․ «Սիրո տոնին ընդառաջ այս տեսահելովակով էլ ուզում եմ մաղթել յուրաքանչյուրիդ անսպառ ու անսահման սեր։ Ու մի բան էլ ՝ ինչ էլ որ լինի, հասեք ձեր սիրուն»։

Երգի խոսքերն ու մեղեդին հեղինակել է Րաֆֆի Ալթունյանը, ում հետ երգիչը վերջին շրջանում ինտենսիվորեն համագործակցում է։ Տեսահոլովակի ռեժիսորը Վազգեն Ծատինյանն է։

Միհրան Ծառուկյանի ներկայացրած նոր երգը կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*