Ես չեմ հայհոյի, բայց իր ու իր նմանների համար բացատրեմ՝ ինչ է արել վարչապետը և ինչ է արել ինքը…Արթուր Միրզոյան

Արթուր Միրզոյանը գրում է. Սրա մասին շատերը գրեցին, շատերը հայհ ոյեցին, ես հայհ ոյանքից զերծ կմնամ, ոչ թե նրա համար, որ արժանի չէ, այլ նրա համար, որ չեմ ցանկանում հայ հոյել էն մարդուն, ով ինքնասիրություն չունի, չունի սեփական

ուղեղ ու բանականություն ու ընդհանրապես չի հասկանում հարգանքի տուրք մատուցելու իմաստն ու գաղափարը: Սակայն իր եւ իր նմանների համար կգրեմ ու կբացատրեմ ,թե ինչ է արել վարչապետը և ինչ է արել ինքը: Ընդհանրապես անկախ նրանից ով

ում շիրիմին կամ հուշարձանին է ծաղիկ դնում, դա սիրո ու հարգանքի նշան է ոչ ավել ոչ պակաս: Դա հնուց ի վեր եկած հարգանքը ցույց տալու արարողակարգ է : Իսկ գերեզմանից կամ հուշարձանից ծաղիկներ տանելը նկատվում է որպես վա նդալիզմ:

Աղջիկ ջան հարգանքը վերաբերմունք է, այն նյութական չէ, դու չես կարող այն գո ղանալ ,յուրացնել կամ ՙՙչեղյալ՚՚ համարել: Դրանով դու ցույց ես տվել քո անարգանքը, անդա ստիարակությունը, իսկ քո արարքով պարծենալը, դա լկ տիության

մաքսիմալ լինելու մասին է խոսում: Դրանով դու ավելի շատ ցույց ես տվել քո անտակտությունը, քան ատելությունը վարչապետի հանդեպ: Դրանով դու քեզ իջացրել ես շրիշակի մակարդակին: Ես խղճում եմ քեզ Եւ քո ծնողներին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*