Բшցառիկ ԿԱԴՐԵՐ․ Պпւտին-Փաշինյան հшնդիպման կшդրերը

Պուտին-Փաշինյան հանդիպման կադրերը և ՀՀ վարչապետի՝ մինչև այժմ չհրապարակված հարցազրույցը Россия 1-ին։ Տեսանյութը ձեզ ենք ներկայացնում ստորև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն և Կրեմլում հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Իհարկե, մենք ունենք հարցերի լայն շրջանակ, հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր կունենանք շատ արդյունավետ բանակցություններ:

Նիկոլ Փաշինյան – Վաղն արդեն այն կներկրվի Հայաստան, ճիշտ է` դեռևս 15 հազար դեղաքանակ, սակայն մենք ավելի քանի մեկ միլիոնի կարիք ունենք: Ես հասկանում եմ, որ այսօր Ռուսաստանում ևս կա մեծ կարիք:

Վլադիմիր Պուտին – Մեզ մոտ արտադրությունն ավելանում է և խոսքը վերաբերում է բավականին մեծ խմբաքանակի մասին: Կարծում եմ կլուծենք այդ խնդիրը:

Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:

Վլադիմիր Պուտին– Ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների: Արտադրության ծավալը համապատասխանում է երկրի ներքին կարիքներին, ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում պատվաստում անցնել: Սակայն նկատեմ, որ միաժամանակ արտադրութան ծավալներն ավելացել են:

Տեսանյութը ձեզ ենք ներկայացնում ստորև

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*