Բшցшռիկ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են пստիկանները տшնիքներով ներխпւժում Դոն Պիպпյի առшնձնшտուն

Հիշեցնենք, որ մարտի 17-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ Կարեն Հակոբյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի,

բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածնում իրականացրել են «Ամեն Դոն՝ Դոն չի» օպերացիան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված օպերացիայի արդյունքում Էջմիածնի ոստիկանություն են բերման ենթարկվել 2 տասնյակից ավել անձինք, այդ թվում՝ Էջմիածնում հայտնի «Դոն Պիպոն» և Երևանում հայտնի «Բիզնեսմեն Ռուստամը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը Էջմիածնում վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: SHAMSHYAN.com-ի հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ Արմավիրի մարզի ոստիկանները նշված դեպքի փաստով կատարել էին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և պարզել վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Մանրամասները՝ ասյտեղ

Մանրամասները կարող եք դիտել հետևյալ տեսանյութում՝

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*