Արփիի և Միհրանը հարսանեկան բացառիկ հոլովակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգչուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան հոլովակը։

Տեսանյութին կից Արփին գրել է․ «Ճիշտ է, այս տեսանյութը դեռ անցած տարի պետք է տեղադրեի, բայց նոր են ուղարկել»։ Կից Արփին նշել է նաև «շնորհավոր Վալենտինի օրը» հեշթեգը։

Հիշեցնենք, որ Միհրանն ու Արփին պսակադրվել են 2019 թվականի դեկտեմբերի 14-ին Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում։

Երգիչը սիրելիին ամուսնության առաջարկություն էր արել նույն տարվա նոյեմբեր ամսին իր երևանյան մենահամերգին՝ բեմից։

Հավելենք, որ նրանց առաջնեկը՝ Ռոբերտը, ծնվել է 2020-ի հուլիսի 4-ին։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*